Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՍԱՅԱԹ-ՆՈՎԱ՚ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՆՍԱՄԲԼԸ` ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Անցած շաբաթը բավականին աշխույժ էր հանրապետության մշակութային կյանքում: Մշակութային  խճանկարից առանձնանում է Հայաստանի հանրային ռադիոյի ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի վաստակավոր անսամբլի՝ Արցախի թե՜ մայրաքաղաքում, թե՜ շրջաններում ու զորամասերում տված համերգաշարը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
TovmasPogosyan1.jpgՀայ աշուղական երգարվեստի սիրահարները` լինի դա  Ստեփանակերտում, թե շրջաններում, ամենուր մեծ ոգևորությամբ էին դիմավորում մերօրյա աշուղներին: Եվ ամեն մի համերգին մեծ երախտագիտություն էր հայտնվում մոսկվաբնակ տիար և տիկին Սարգսյաններին` համերգաշարը հովանավորելու համար: Համերգները պատշաճ կերպով կազմակերպելուն իրենց աջակցությունն ունեցան ԼՂՀ կառավարությունն ու Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Թեկուզ համերգների աշխարհագրական երթուղին գծված էր ավելի լայնորեն` ընդգրկելով հանրապետության գրեթե բոլոր շրջանները, իրականում ստացվեց ավելի զուսպ: Խումբը համերգներով հանդես  եկավ  Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում և այդ բնակավայրերի մոտակայքում գտնվող զորամասերում: Ամեն համերգի` ոգևորություն, ջերմ ընդունելություն: Այլ կերպ չէր էլ կարող լինել: ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի անսամբլը` ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ ստեղծագործական մեծ ճանապահ է անցել և, իրավամբ, ժողովրդի սերը վաստակել իր բարձր պրոֆեսիոնալ արվեստով:
Մեր ընթերցողին հիշեցնենք. ՙՍայաթ-Նովա՚ աշուղական երգի անսմաբլը ստեղծվել է 1927-ին՝ հայ անվանի երգիչ Շարա Տալյանի կողմից: 1942-1972 թվականներին այն ստեղծագործական մեծ  վերելք ապրեց. այդ ժամանակ խումբը ղեկավարում էր Վաղարշակ Սահակյանը: 1992-ից խումբը վերածնվեց  իր երրորդ ղեկավարի` Թովմաս Պողոսյանի բոլորանվեր  աշխատանքի ու մեծ ջանքերի շնորհիվ: Այսօր խմբի երգացանկում կան 400-ից ավելի երգեր։ Հովանավորների շնորհիվ համույթը կարողացել է թողարկել երկու ձայնասկավառակ` Սայաթ-Նովայի երգերի կատարումներով: Վերջին տարիների ընթացքում այն համերգներով  հանդես է եկել ԱՄՆ-ում,  Փոքր Ասիայի այն երկրներում, որտեղ կան հայկական մեծ գաղութներ, Վրաստանում, Պարսկաստանում, Ռուսաստանում,  ամենուրեք մեծ համբավ ու սեր վայելել:
Աշուղական երգարվեստի բազմաթիվ  երկրպագուներից խորին երախտագիտություն հայտնենք և՜ խմբին, և՜ հովանավորներին, և՜ աջակցողներին` նման համերգներ կազմակերպելու համար և հուսանք, որ դրանք կլինեն շարունակական: